Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս

Չեռնոգորիայում ծխելու արգելք են սահմանել ռեստորաններում եւ սրճարաններում

Չեռնոգորիայում ծխելու արգելք են սահմանել ռեստորաններում եւ սրճարաններում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայում օգոստոսի 14-ին ուժի մեջ Է մտել փակ հասարակական շենքերում, ներառյալ ռեստորաններում եւ սրճարաններում, ծխելու արգելքի մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ օրինախախտներին սպառնում Է տուգանք 20 հազար եվրոյի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին հայտնել Է RTCG ազգային հեռուստատեսությունը:

Նշվում Է, որ այսուհետեւ երկրի քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին արգելվում Է ծխել փակ աշխատանքային եւ հասարակական շենքերում, ինչպես նաեւ սրճարանների, բարերի եւ ռեստորանների ցանկացած շենքում: Օրենքը վերացնում Է բոլոր նախորդ նորմաները, որոնք թույլ Էին տալիս ռեստորանի սրահի մի մասը լրացուցիչ տուրքի դիմաց առանձնացնել ծխողների համար: Այժմ ռեստորաններում ծխել կարելի Է սոսկ հատուկ հատկացված սենյակում, որը լիովին մեկուսացված Է գլխավոր հարկաբաժնից: Ծխելու արգելքի մասին օրենքը երկրի խորհրդարանն ընդունել Է հուլիսի 31-ին: Խիստ միջոցների գլխավոր պատճառներից մեկը դարձել են բազմաթիվ քաղցկեղային հիվանդությունները, որոնց պատճառը վնասակար սովորությունն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ