1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարևոր է բալանսավորել խաղը. Վարդան Մինասյան

Կարևոր է բալանսավորել խաղը. Վարդան Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նպատակ ունի բալանսավորված խաղ ցուցադրել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում վրացական «Սաբուրթալո»-ի դեմ խաղում:

«Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի պահպանել բարձր տեմպը խաղի 90 րոպեների ընթացքում: Ձգտելու ենք բալանսավորված ֆուտբոլ ցուցադրել: Բայց պետք է հաշվի առնենք նաև խաղի զարգացումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մինասյանը:

Մարզչի խոսքով` բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, և փոփոխություններ կլինեն առաջին խաղի համեմատ:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում կհյուրընկալվի վրացական «Սաբուրթալո»-ին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]