Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Facebook-ն զբաղվել Է օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ. Bloomberg

Facebook-ն զբաղվել Է օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը ներգրավել Է հարյուրավոր կապալառուների, որոնք զբաղվել են սոցիալական ցանցի օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը: Հաղորդումների վերծանմամբ զբաղված աշխատակիցների տվյալներով՝ իրենք չեն իմացել, թե որտեղ են արվել այդ ձայնագրությունները, եւ ինչպես են դրանք ստացվել: Նրանց խոսքով՝ իրենք սոսկ լսել են Facebook-ի օգտատերերի խոսակցությունները, երբեմն անպարկեշտ բովանդակությամբ, բայց չեն իմացել, թե դա ընկերության ինչին Է պետք: Facebook-ում հաստատել են, որ զբաղվել են օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ, բայց հայտարարել են, որ այլեւս դա չեն անի:

Ընկերությունում հայտարարել են, որ վերծանումը դադարեցրել են ավելի քան մեկ շաբաթ առաջ, ինչպես Apple-ը եւ Google-ը: Օգտատերերը, որոնց հաղորդումները գաղտնալսվել են, ընտրել Էին Facebook-ի Messenger տարբերակը, որը նախատեսում Էր նրանց ձայնային հաղորդումների վերծանումը: Իրենց հերթին, կապալառուները ստուգել են, թե Facebook-ի արհեստական ինտելեկտը ճիշտ Է մեկնաբանել արդյոք անանուն հաղորդումները: Facebook-ն օգտատերերին չի հայտնում, որ երրորդ անձինք կարող են գաղտնալսել նրանց ձայնային հաղորդումները: Ուստի կապալառուներից ոմանք զգացել են, որ իրենց աշխատանքը բարոյական չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]