Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը
21:59, 13 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել:
Արդեն 10 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում