Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման ենթարկվել 4 անձ

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման 
ենթարկվել 4 անձ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օգոստոսի 10-ից 11-ը ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի ծառայողները որսագողության և ապօրինի ծառահատման դեպքերը, կանխելու և հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարել վարչական տարածքի ջրային և անտառային գոտիներում: 

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման ենթարկվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 4-անձ:

Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ:

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարաունակական բնույթ են կրելու։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ