Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Քննարկվել է Գեղարքունիքի մարզում միասնական երթուղային ցանցի ներդրման անհրաժեշտությունը


ԳԱՎԱՌ,13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ քննարկվեց ներմարզային ուղեւորափոխադրումների կարգավորման խնդիրը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը  մասնակցել են  ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը, Գեղարքունիքի մարզում  ներմարզային ուղեւորափոխադրումներ իրականացնող Գավառի «Գավառտրանս» , Վարդենիսի «Շամատրանս»  եւ Մարտունու «ԲՈՒԱՏ»ՍՊԸ  ղեկավարները

Գեղարքունիքի մարզում  ներմարզային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների տնօրենների հավաստմամբ՝ ներմարզային երթուղիների սպասարկումը շահութաբեր չէ, որի պատճառով մարզի համայնքների եւ բնակավայրերի շուրջ կեսում ներմարզային տրանսպորտային սպասարկում չի իրականացվում

Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվել է մարզում ներդնել միասնական երթուղային ցանց, որի ժամանակ միջմարզային եւ ներմարզային երթուղիների մրցույթը կհայտարարվի մեկ փաթեթով, եւ շահութաբեր երթուղիների հաշվին կիրականացվի նաեւ ներմարզային ոչ շահութաբեր երթուղիների սպասարկում

Ինչպես հանդիպման ընթացքում հավաստել են   ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները, նախարարության կողմից  կազմակերպվել է մարզային հանդիպումներ, որի արդյունքների վերջնական քննարկումից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը

 «Մարզի բնակչության համար կենսական այս խնդիրը լուծում չի ստացել տեւական ժամանակ, թեեւ նախկինում էլ եղել են քննարկումներ: Մենք լինելու ենք հետեւողական ու հասնելու ենք խնդրի կարգավորմանը համատեղ քննարկումների արդյունքում»,-հանդիպումն ամփոփել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ