1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խոշոր չափի յուրացման փաստով ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ»-ի սեփականատերը և «Էլիպս»-ի հաշվապահը

Խոշոր չափի յուրացման փաստով ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ»-ի 
սեփականատերը և «Էլիպս»-ի հաշվապահը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և«Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփակատերերից մեկը և «Էլիպս» ընկերության հաշվապահը»,- նշեց  Հարությունյանը: 

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 178-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)  2-րդ մասի հատկանիշներով:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]