Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տուրիզմի կոմիտեն տեղյակ է հայ զբոսաշրջիկների՝ Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնվելու խնդրին

Տուրիզմի կոմիտեն տեղյակ է հայ զբոսաշրջիկների՝ Շարմ Էլ Շեյխում փողոցում 
հայտնվելու խնդրին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղյակ է Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդրին և փորձում է դեպքի հետ կապված ճշտումներ անել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմիտեից:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր է տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում:

«Արմենպրես»-ը կապ է հաստատել այդ փաթեթները վաճառած տուրիստական գործակալություններից մեկի՝ «Ինֆո թրավել»-ի հետ:

Տուրիստական գործակալությունից արձագանքեցին, որ խնդիրն արդեն լուծված է և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են: «Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասացին տուրիստական գործակալությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]