Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերլուծաբանները գնահատել են նոր ընտրությունների հավանականությունը Մեծ Բրիտանիայում

Վերլուծաբանները գնահատել են նոր ընտրությունների հավանականությունը Մեծ Բրիտանիայում


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ING Group նիդեռլանդական ֆինանսական կոնգլոմերատի բրիտանացի վերլուծաբանները գտնում են, որ Մեծ Բրիտանիայում նոր համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը՝ կապված Եվրամիությունից երկրի դուրս գալու հետ, կազմում Է 40 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օգոստոսի 13-ին ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Մենք գտնում ենք, որ Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների 40 տոկոսի հավանականություն կա ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի հետաձգման կապակցությամբ»,-բանկը մեջբերում Է իր վերլուծաբան Ջեյմս Սմիթի գնահատականը: Ընդսմին ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականությունը բանկը գնահատում Է 25 տոկոս,
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելի հետ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ: Ինչպես իրազեկել Է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել Է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առեւտուրը եւ ահաբեկչության դեմ պայքարը»:
«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել Է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել Է խորհրդարանի կողմից, ուստի պետք Է փոփոխվի: Նա կրկնել Է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ Է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» (Եվրամիության մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- նշել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]