Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Disney-ը կարող Է նկարահանել նոր «Ալադինի» շարունակությունը




ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան դիտարկում Է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը: Այս տեղեկատվությունը Comicbook պորտալի հետ խոսակցության ժամանակ հաստատել Է պրոդյուսեր Դեն Լինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ թվում Է, որ պատմելու բաներ դեռ կան»,-նշել Է Լինը:
«Այնպես որ, չբացահայտելով մանրամասնությունները, մենք միանշանակ ուսումնասիրում ենք, թե Էլ ինչ կարելի Է անել այս ֆրանշիզայի հետ»,-եզրափակել Է պրոդյուսերը:
Միեւնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել Է, որ սրանք դեռեւս միայն խոսակցություններ են, եւ ներկայում պաշտոնական սիքվելը չի գտնվում մշակման փուլում:
Գայ Ռիչիի նկարահանած «Ալադինը» վարձույթ Է մտել մայիսին եւ ավելի քան 1 մլրդ դոլար Է հավաքել վարձույթում: Գլխավոր դերը նոր տարբերակում խաղացել Է դերասան Մենա Մասուդը, արքայադուստր Ժասմինին մարմնավորել Է Նաոմի Սքոթը, իսկ Ջինային՝ Ուիլ Սմիթը: Օրիգինալ մուլտֆիլմը թողարկվել Է 1992 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ