Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Հնդկաստանի հարավի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով




ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հարավի Քերալայի նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են ավելի քան 90 մարդու մահվան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է Hindustan Times թերթը:
«Մենք այս ողբերգության հետեւանքները կհաղթահարենք միավորվելով»,-հայտարարել Է նահանգի գլխավոր նախարար Փինարայի Վիջայանը: Նշվում Է, որ արտակարգ ռեժիմը վերաբերել Է Իդուկիի, Էռնաքուլամի եւ Ալեփիի շրջաններին: Աղետի շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները:
Ինչպես օգոստոսի 13-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները, առնվազն 202 մարդ զոհվել Է Հնդկաստանի հարավում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Ավելի վաղ հաղորդվել Էր 184 զոհվածի մասին:
Հրատարակության տվյալներով՝ փրկարարները հեղեղված շրջաններից տարհանել են 1,2 մլն մարդու, այժմ նրանք գտնվում են ժամանակավոր տեղավորման կենտրոններում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ