Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինն օգոստոսի 19-ին Ֆրանսիայում Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը

Պուտինն օգոստոսի 19-ին Ֆրանսիայում Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը եւ աշխատանքի շարունակումը՝ նորմանդական ձեւաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Օգոստոսի 19-ին, իրոք, պատրաստվում Է Ռուսաստանի նախագահի աշխատանքը այցը Ֆրանսիա, այն լինելու Է մեկօրյա այց»,-նշել Է նա: «Թեմաներն ակնհայտ են՝ ռուս-ֆրանսիական երկկողմ համագործակցությունը, որն ունի խիստ հագեցած տնտեսական բովանդակություն, միջազգային խնդիրները <…>, իհարկե, Ուկրաինան եւ, անշուշտ, կքննարկեն նորմանդական ձեւաչափով աշխատանքը շարունակելու հեռանկարները»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]