Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

«Սանիթեք» ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն և ընկերության հայաստանյան մասնաճյուղը 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ»  հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ: Բացի այդ, քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018 թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները»,- նշեց Հովհաննիսյանը:

Վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակել է ստուգում: Կատարումը հանձնարարվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն ստուգման ակտը դեռևս չի ստացվել:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ