Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը շահույթի 85 տոկոս անկում Է արձանագրել Boeing-737 MAX-երի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը՝ գերմանական TUI Group-ը, հայտնել Է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումն արգելելու պատճառով եռամսյակային շահույթը, նախքան հարկերի եւ տոկոսների վճարումը (Ebit), նվազել Է 85 տոկոսով:

Երրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել Է 2019 թվականի հունիսի 30-ին, այդ ցուցանիշը կազմել Է 100,9 մլն եվրո՝ մեկ տարի առաջվա 186,8 մլն եվրոյի դիմաց: Ընկերությունն այն վնասները, որոնք կրել Է Boeing-737 MAX-ի թռիչքների արգելման պատճառով, գնահատել Է 144 մլն եվրո:

Ընկերության վաճառքները տարեկան չափումով ավելացել են 3,7 տոկոսով՝ մինչեւ 4,75 մլրդ եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ