1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռեփեր Դրեյքը գերազանցել Է The Beatles-ի երեք ռեկորդ եւ զայրացրել ռոքի սիրահարներին

Ռեփեր Դրեյքը գերազանցել Է The Beatles-ի երեք ռեկորդ եւ զայրացրել ռոքի սիրահարներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի ռեփեր Դրեյքը գերազանցել The Beatles խմբի երեք ռեկորդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rolling Stone-ը:

Հիփ-հոփ կատարողի յոթ երգ միաժամանակ հայտնվել Է Billboard չարթի թոփ-100-ում այն դեպքում, երբ լիվերպուլյան խմբի ռեկորդը հինգ կոմպոզիցիա Էր: Բացի այդ, երաժիշտի 12 սինգլներ հայտնվել են թոփ-10-ում՝ Beatles-ից առաջ անցնելով մեկ թրեքով:

2019 թվականին արտիստը նաեւ ռոքերներից առաջ Է անցել այն սինգլների ընդհանուր թվաքանակով, որոնք երկրորդ տեղն են զբաղեցրել թոփ-10-ում: Ի պատիվ իր ձեռքբերումների, Դրեյքը որոշել Է տատու անել ճանապարհով քայլող The Beatles-ի մասնակիցների հետ:

Նկարը կրկնում Է նրանց Abby Road ալբոմի շապիկի պատկերը, սակայն մի տարբերությամբ՝ երաժիշտների առջեւում Դրեյքն ինքն Է, որը ձեռքով Է անում: Ցանցի օգտատերերին զայրացրել Է ռեփերի նոր տատուն, որոնք սկսել են նրան մեղադրել նարցիսիզմի մեջ, ինչպես նաեւ պնդել, որ The Beatles-ն անհամեմատ ավելի տաղանդավոր Է, քան Դրեյքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]