Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սպայկա» ընկերությունը պետական բյուջե է վերականգնվել 1 մլրդ դրամ

«Սպայկա» ընկերությունը պետական բյուջե է վերականգնվել 1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպայկա» ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափը` տույժերով հանդերձ, նախնական կազմում է շուրջ 10 մլրդ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում ընկերության՝պետությանը պատճառած վնասի չափն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: Այդ մասով գործողությունները նույնպես բավական բարդ և ծավալուն են, ինչը ժամանակ է պահանջում: Ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամ, սակայն կատարված վերահաշվարկների արդյունքում այս պահի դրությամբ, որը, բնականաբար, վերջնական չէ, ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը, տույժերով հանդերձ կազմում է մոտ 10 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը եւ կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]