Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում. Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական խաղերի ամենակրտսեր մասնակից 13-ամյա Դեսի Լելեքյանը, ով Ալեքսանդրիայի թիմից է, տպավորված է Ստեփանակերտում կայացած խաղերի բացման հանդիսավոր արարողությունից: «Առաջին անգամ չէ, որ հայրենիքում եմ, բայց առաջին անգամն էի Արցախում: Շատ հաջող բացում էր, ամեն ինչ հրաշալի էր»,-ասաց Դեսին, ում բասկետբոլի թիմը երկու պարտություն է կրել խաղերում և դուրս է մնացել հետագա պայքարից:

Թեհրանի պատվիրակության անդամ Ռազմիկ Միրզախանյանի կարծիքով նախորդ խաղերի համեմատ խաղերի կազմակերպչական աշխատանքը ավելի բարձր մակարդակի է: «Համահայկական խաղերի մասնակիցների շարքում մեր թիմն ամենաերիտասարդն է: Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում»,-ասաց նա:

Իսկ ահա Ֆրեզնոյի բասկետբոլի թիմի խաղարկիչ Ալան Բրեմջինգը գոհ է իր թիմի մինչ այս ցույց տված խաղից, քանի որ երեք հանդիպում էլ հաղթանակով է ավարտել: «Սա իմ երրորդ Համահայկական խաղերն են, ես շատ սիրեցի խաղերն ու վստահ եմ, որ էլի եմ մասնակցելու»,-եզրափակեց նա:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքիցԽաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներումիսկ հիմնական պայքարը ծավալվում է ԵրևանումԱմենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էորը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում էնոր երկիր՝ Արաբական Միացյալ ԷմիրություններԻրաքը և Չեխիան:

Վարվառա Հայրապետյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ