1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբի Մասթերսում կիսեց 3-րդ հորիզոնականը  

Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբի Մասթերսում կիսեց 3-րդ հորիզոնականը

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբիի մրցաշարում կիսեց 3-11-րդ տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց Աբու Դաբի Մասթերս հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 151 շախմատիստ: Մասնակիցների թվում էիн 55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մեր մարզիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մանուէլ Պետրոսյանը, ով վերջին տուրում հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին և 6.5 միավորով կիսեց 3-11-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավեց 7-րդ հորիզոնականը: Սամվել Տեր-Սահակյանը և Վլադիմիր Հակոբյանը վաստակեցին 5.5-ական միավոր և զբաղեցրին, համապատասխանաբար, 33-րդ և 35-րդ հորիզոնականները:
Աբու Դաբի Մասթերսի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]