Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՊԵԿ-ն ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրել

ՊԵԿ-ն ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն 2019 թ. առաջին 7 ամսվա ընթացքում ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«2019 թ. առաջին յոթ ամիսներում ապօրինի գործունեությամբ զբաղվելու մասով արձանագրվել է 126 դեպք, որոնց հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով, մնացածը դեռ քննության փուլում են գտնվում»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ արձանագրված խախտումների մյուս մասերն էլ բաժին են ընկնում լիցենզավորման հետ կապված դեպքերին և ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելուն:

«Լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ բնական պաշարներն օգտագործելու մասով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով: Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու մասով արձանագրվել է 458 դեպք, ինչի հիման վրա կազմվել է  պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]