Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական բանակային թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը

Հայկական բանակային թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է 
առաջին տեղը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցույթում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 13-ին Դիլիջանում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամփոփեց արդյունքները: «Սա մեզ համար մեծ հաջողություն է, քանի որ առաջին անգամ ենք գրավում 1-ին տեղը միջազգային բանակային մրցույթներում»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ մրցումների մասնակիցները հնարավորություն են ունեցել ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին։

«Խաղաղության մարտիկ» մրցումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը չափել են ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

 «Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]