Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում խստացրել են միգրանտներին գրին քարտերի տրման կանոնները

ԱՄՆ-ում խստացրել են միգրանտներին գրին քարտերի տրման կանոնները

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել այն օտարերկրացի քաղաքացիներին գրին քարտերի տրման կանոնները, որոնք ապագայում կարող են նպաստների կարիք ունենալ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը կից Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերի ծառայության տնօրեն Քեն Կուչինելիի խոսքով՝ նորամուծությունները կդառնան այն բանի երաշխիքը, որ հնարավորինս քիչ օտարերկրացիներ կգտնվեն պետության խնամակալության տակ: «Կանոնները արգելք կստեղծեն այն օտարերկրացիների համար, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ պետության խնամակալության տակ գտնվող անձինք, ժամանելու Մացյալ Նահանգներ եւ գրին-քանտ ստանալ»,- պարզաբանել Է նա ճեպազրույցի ընթացքում:

Նշվում Է, որ նոր փաստաթղթում ձեւակերպված Է այն մարդու հստակ սահմանումը, ով գտնվում Է պետության խնամակալության տակ: Այդ կատեգորիային կդասվեն այն անձինք, ովքեր մեկ կամ ավելի նպաստ են ստանում 12 ամիսը գերազանցող 36-ամսյա ժամանակամիջոցում, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]