Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի փոփոխման հարցը. Ջոնսոն

Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի փոփոխման հարցը. Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան պատրաստ Է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելի հետ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչպես իրազեկել Է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել Է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առեւտուրը եւ ահաբեկչության դեմ պայքարը»:

«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել Է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել Է խորհրդարանի կողմից, ուստի պետք Է փոփոխվի: Նա կրկնել Է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ Է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» (Եվրամիության մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- ասել Է մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]