Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Մուդիզ միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Մուդիզ միջազգային վարկանշային 
կազմակերպության ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց  «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ 

Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԱԳ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանում ընթացող  բարեփոխումները խթանելու համար: 

Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]