Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լիբանանից մինչև Թաիլանդ ու Բրազիլիա. 190 սփյուռքահայ երիտասարդ Հայաստանում է

Լիբանանից մինչև Թաիլանդ ու Բրազիլիա. 190 սփյուռքահայ երիտասարդ Հայաստանում 
է

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծաղկաձորում օգոստոսի 12-ին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ այս անգամ 28 երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 190 սփյուռքահայ պատանի: Դեպի հայրենիք իրենց քայլն են արել անգամ Թաիլանդից, Մոնտենեգրոյից, Քաթարից ու Բրազիլիայից:

«Բարով եք եկել ձեր տուն: Այս 2 շաբաթների ընթացքում այցելելու եք Հայաստանի տեսարժան վայրեր, բացահայտելու եք հայրենիքը, սակայն ամենակարևորն այն է, որ դուք ընկերական կապեր եք հաստատելու, հարստանալու եք նոր ընկերներով, նոր սիրով եք լցվելու Հայաստանի հանդեպ»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է  Զարեհ Սինանյանը:

Այնուհետ պատանիները ներկայացրին իրենց սպասումները. նրանց մի մասը ցանկանում է ավելի լավ ճանաչել հայրենիքը, մյուս մասը՝ ընկերներ ունենալ ամբողջ աշխարհից, մյուսներն էլ ցանկանում են պարզապես ամրապնդել իրենց գիտելիքները: Ճամբարային 14 օրերի ընթացքում մասնակիցները բացի հայոց լեզվի դասընթացներից կունենան նաև այցելություններ Հայաստանի կրթական ու նորարարական կենտրոններ, հետաքրքիր հանդիպումների, մշակութային ու մարզական միջոցառումների կմանակցեն:

«Քայլ դեպի տուն» ծրագրի գործընկերներն են «Դասավանդի՛ր, Հայաստան», «VisitArmenia» և «World Vision» կազմակերպությունները:

Ծրագրի առաջին փուլն ունեցավ 200 մասնակից 30 երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]