Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարն արդյունավետ Է համարել Դոհայում թալիբների հետ կայացած բանակցությունները

ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարն արդյունավետ Է համարել Դոհայում թալիբների հետ կայացած բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման հետ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար, Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադն արդյունավետ Է համարել բանակցությունների հերթական՝ թվով ութերորդ փուլը, որը Դոհայում ավարտվել Է Իդ ալ Ադհա մուսուլմանական տոնի սկսվելու կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ավարտեցինք բանակցությունների փուլը, որն ՄԱՆ-ի եւ «Թալիբան»-ի միջեւ սկսվել Էր օգոստոսի 3-ին: Վերջին մի քանի օրերին կողմերը կենտրոնացել Էին տեխնիկական մանրամասների քննարկման վրա: Այն արդյունավետ Էր»,-գրել Է Խալալզադն իր Twitter-ում: Նա հայտնել Է, որ վերադառնում Է Վաշինգտոն՝ կոնսուլտացիաներ անցկացնելու հերթական քայլերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]