1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդի հետ

Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական 
առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն օգոստոսի 10-ին հանդիպում ունեցավ Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ Գիորգի Միկլոշ Յակուբինիի հետ (György Miklós Jakubinyi): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ին լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպանին` արքեպիսկոպոս Յակուբինին իր գոհունակությունը հայտնեց դեսպանի՝ Ալբա Յուլիայի կաթոլիկ առաջնորդարան կատարած առաջին այցի կապակցությամբ։

Դեսպան Մինասյանն, անդրադառնալով Ռումինիայի և, մասնավորապես, Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի նշանակալի պատմական անցյալին, նշեց, որ այն ներկայումս հանդիսանում է ռումինահայ համայնքի կարևոր և անբաժանելի մասը:

Զրուցակիցները քննարկեցին Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով, մասնավորապես, պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]