1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավստրալիայի հարավարեւելյան ափին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն Է տեղացել

Ավստրալիայի հարավարեւելյան ափին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն Է 
տեղացել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած հանգստյան օրերին Ավստրալիայի հարավարեւելյան տարածաշրջանում, որը հայտնվել Է անտարկտիկական ցիկլոնի տիրապետության ներքո, վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն Է տեղացել: Օգոստոսի 12-ին այս մասին պատմել են Հիդրոօդերեւութաբանության ազգային բյուրոյում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բյուրոյի ավագ օդերեւութաբան Դին Ստյուարդի խոսքով՝ Վիկտորիայի եւ Նոր Հարավային Ուելսի նահանգներում ձյունը եկել Է անտարկտիկական սառցային ճակատի պատճառով: Հարավային բեւեռից եկած ցիկլոնը ափ Է բերել ցուրտ եւ սաստիկ պոռթկուն քամի, ձյան տեղումներ եւ ձնահողմեր:

«Վաղ առավոտյան ձյան ծածկույթը զարմացրել եւ ուրախացրել Է Վիկտորիայի նահանգի բնակիչներին: Իսկական ձնահողմերն ու ձյան տեղումները ընդարձակ տարածքներ են ծածկել Մելբուռնից հյուսիս ընկած շրջանում, եւ դա շատ արտասովոր Է: Քաղաքներից շատերը, որոնց փողոցները ձյունով են ծածկվել հանգստյան օրերին, երբեք ձյունահողմեր չեն տեսել, եւ քաղաքային ծառայությունները պարզապես պատրաստ չեն իրադարձությունների այդ զարգացմանը, այնպես որ ճանապարհների մի մասը փակվել Է:

Բարեբախտաբար, ձյունը հալվել Է մինչեւ նոր աշխատանքային շաբաթվա սկսվելը»,- հավելել Է նա: Դա եղել Է առաջին ձյունը 1985 թվականից ի վեր, երբ Գոուլբեռնում ձյան բարակ ծածկույթ առաջացավ: Լեռներում ձյան տեղումների մեղավոր Է դարձել ցածր ճնշման տիրույթը, որը մեզ մոտ Է եկել հեռավոր հարավից եւ Տասմանիայից, այն սառեցրել Է օդը եւ առատ տեղումներ բերել»,- նշել Է օդերեւութաբան Մայքլ Էֆրոնը:

Սիդնեյում եւ Մելբուռնում անբարենպաստ եղանակը սահմանափակվել Է սոսկ սաստիկ սառցային քամիով, որի պառթկումները հասել են ժամում 100 կիլոմետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]