Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զարիֆը նախազգուշացրել Է, որ Մերձավոր Արեւելքը կարող Է բռնկել ամերիկյան զենքի առատությունից

Զարիֆը նախազգուշացրել Է, որ Մերձավոր Արեւելքը կարող Է բռնկել ամերիկյան զենքի առատությունից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավորարեւելյան տարածաշրջանը կարող Է ցանկացած պահի բռնկել ԱՄՆ-ի կողմից մատակարարված մեծ քանակությամբ զենքի պատճառով: Այս կարծիքը, ինչպես հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, օգոստոսի 12-ին հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները «տարածաշրջանը հեղեղել են զենքով եւ այն վերածել ծծումբով լի տակառի, որը կարող Է պայթել ցանկացած պահի»:

Զարիֆը նաեւ նշել Է, որ Պարսից ծոցը նեղ Է, եւ որքան շատ են այնտեղ հայտնվում օտարերկրյա նավեր, այնքան այն նվազ անվտանգ Է դառնում բոլորի համար»:

Ավելի վաղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել Է, որ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել Է Պարսից ծոցի իրադրությունը: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ բանակցությունները կայացել են Կատարում, նախարարները նաեւ արծարծել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում իրադրության զարգացման շուրջ Պարսից ծոցի երկու հարեւան պետությունների միջեւ մշտական կոնսուլտացիաների անցկացման անհրաժեշտության հարցը:

Զարիֆը հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ Պարսից ծոցի անվտանգության համար պատասխանատվություն են կրում այդ տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե արտասահմանյան ուժերը: Պարսից ծոցում պարեկման գծով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի ձգտման ֆոնին նա նշել Է, որ ավելի վաղ ռազմական կոալիցիաները անհաջողության մատնվել: Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի-Ռըզա Թանգիսիրին Аl-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել Է, որ Իրանը պատրաստ Է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին:

Նա հավելել Է, որ Պարսից ծոցում իսրայելական ռազմական նվերի հայտնվելը կարող Է պատերազմի հանգեցնել տարածաշրջանում: Ծովակալի խոսքով՝ ԻՀՊԶ-ի ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում եւ օտարերկրյա ռազմական նավեր այնտեղ հարկավոր չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]