Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Ինեկոբանկն ամփոփում է «Սևան Ստարտափ Սամիթ 2019»


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «Sevan StartUp Summit 2019»-ը: Աշխարհի ավելի քան 45 երկրներից ժամանած 120 ստարտափեր ներկայացան իրենց գաղափարներով, մեկ շաբաթ շարունակ մշակեցին և կատարելագործեցին իրենց նախագծերը, հանդիպեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ, իսկ Սամմիթն ամփոփող «Big Battle» մրցույթի ընթացքում ընտրված լավագույն մտքերն Ինեկոբանկի կողմից արժանացան դրամական պարգևների: Հանդիսանալով սամմիթի Գլխավոր հովանավոր՝ Ինեկոբանկը ֆինանսական պարգևներ շնորհեց Thermoscan, CowNet, XpressBook ստարտափերին։

«Սամմիթը հանդիսանում է յուրօրինակ հարթակ, որն հնարավորություն է ընձեռում հանդիպել հրաշալի գաղափարներ ունեցող և նախաձեռնող մարդկանց։ Այս մի քանի օրերի ընթացքում ծանոթացանք տարբեր ստարտափերի ներկայացուցիչների հետ, լսեցինք նրանց նորարարական և ոչ ստանդարտ լուծումների մասին, ինչպես նաև հնարավորություն ունեցանք նրանց հետ փոխանակել մեր իսկ փորձը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ  նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը.«Ինեկոբանկը, իր անցած 23 տարիների ընթացքում մշտապես հավատացած է եղել, որ նորագույն և ինովացիոն տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը ցանկացած բիզնեսում, մասնավորապես ֆինանսաբանկային ոլորտում, զարգացման և արդյունավետության երաշխիքն է»։

 Բանկից հաղորդում են, որ, կարևորելով տեխնոլոգիական ոլորտի օրեցօր աճող դերն ու զարգացումները, Ինեկոբանկը այս տարի հովանավորեց Sevan StartUp Summit 2019-ի՝ նպատակ ունենալով իր ներդրումն ունենալ և աջակցել նորարարական գաղափարների կայացմանը։

 «Սամմիթի անցկացման 4 տարիների ընթացքում այն հասցրել է դառնալ ոլորտի սիրված և սպասված միջոցառումներից մեկը: Սամմիթի կազմակերպիչը՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, ջանք չի խնայում տարեցտարի կատարելագործելու և էլ ավելի լայն հնարավորություններ ընձեռելու մասնակիցներին: Սամմիթի օրերին մենք հանդիպեցինք  բազում հետաքրքիր և բանիմաց երիտասարդների, կիսվեցինք մեր փորձով ու հմտություններով և զինվեցիք նոր գաղափարներով: Սամմիթը թարմ գաղափարներ քաղելու, մտքեր փոխանակելու և օգտակար ծանոթություններ հաստատելու հիանալի հարթակ է»,- նշեց Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը:

Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին:

Ինեկոբանկի մասին

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին:2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
  • Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected].am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ