Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ակունքում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

Ակունքում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

ԳԱՎԱՌ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրերի հաշվին այժմ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ քսան օր առաջ եւ ավարտի կհասցվեն օգոստոս  ամսվա  վերջերին: Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհը 367 գծամետր երկարությամբ եւ մոտ 1700 քառակուսի մետր մակերեսով:  §Տեղական բյուջեի միջոցներով Շահումյան փողոցում մենք հիմնանորոգել ենք բոլոր կոմունիկացիոն ցանցերը, որպեսզի հետագայում ասֆալտբետոնյա շերտը քանդելու խնդիր չառաջանա : Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Վերջապես այսուհետ մեր երեխաները մանկապարտեզ կգնան միանգամայն բարեկարգ ու մաքուր փողոցով»,-նշեց Նիկոլա Խաչատրյանը:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով մեկ կիլոմետր երկարությամբ ջրագծի ներքին ցանց է կառուցվում գյուղի նոր թաղամասի համար, որտեղ առկա էր անկանոն ջրամատակարարում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Նույն ծրագրի շրջանակներում կառուցվում է նաեւ երկաթյա կիսախողովակներով ջրահեռացման համակարգ եւ ոռոգման ցանց մի քանի թաղամասերում: Ծրագիրը մեկնարկել է մոտ 25 օր առաջ եւ կավարտվի առաջիկա մեկ ամսում: «Մի թաղամասում ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով սելավաջրերը ճահճուտ էին առաջացնում, իսկ մի քանի թաղամասերում էլ առուների անբարեկարգ վիճակի պատճառով մեծ էին ոռոգման ջրի կորուստները: Շուտով այստեղ կունենանք բոլորովին բարեկարգ ու նորոգ պատկեր»,-ներկայացրեց  համայնքի ղեկավարը:

Նիկոլա Խաչատրյանը ներկայացրեց նաեւ այն աշխատանքները, որոնք այս տարվա մայիս-հուլիս ամիսներին տեղական բյուջեի հաշվին կամ այլ ծրագրերի շրջանակներում  իրականացվել են Ակունքում: «Հիմնանորոգվել է 3000 մետր երկարության ոռոգման ներքին ցանց բետոնե կիսախողովակներով, 1,5 կիլոմետր երկարության գիշերային լուսավորվածության ցանց,, մի քանի փողոցներում հիմնանորոգել ենք ճանապարհամերձ առուների բետոնե կիսախողովակները, տեղադրել ջրաբաշխիչ կետեր, կատարել ենք հեղեղատարի մաքրում 1700  մետր երկարությամբ, հարթեցրել ու բարեկարգել ենք թե գյուղամիջյան, թե դաշտամիջյան ճանապարհները, նորոգել ենք 5 կամուրջ, երեք գերեզմանոցների հանգստյան  քարերը, լայնացրել գերեզմանոց տանող ճանապարհները: Հիմնանորոգել ենք վթարված ջրագծերը, երկու թաղամասերի ջրամատակարարումը կարգավորելու համար օրվա կարգավորիչ ջրամբար ենք մղում լրացուցիչ ջրաքանակ:Ասֆալտապատ փողոցներում շաբաթը երկու անգամ լվացում ենք կազմակերպում: Կազմակերպում ենք ամենօրյա աղբահեռացում, տեղադրել ենք աղբամաններ: Հիմնանորոգման աշխատանքներ ենք կատարում համայնքապետարանի շենքում: Ակունքցի բարերարներ Սոս Համբարձումյանի եւ Դավիթ Աղաբեկյանի միջոցներով մեկնարկել է գյուղի մուտքի կամարի շինարարությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ այժմ կառուցվում է ֆուտբոլի փոքր խաղադաշտը, որի մետաղյա ցանկապատի կառուցման արժեքը՝ 1 միլիոն 800 հազար դրամը,  հատկացնում է Ակունքի համայնքապետարանը: Կարելի է ասել, որ այսքանով կատարվում  են իմ նախընտրական խոստումների մոտ 80 տոկոսը ընդամենը աշխատանքային չորս ամիսների ընթացքում: Անավարտ ծրագրերից հիմնականը մնում են Ակունքի միջնադարյան եկեղեցու վերականգնումը, գերեզմանոցի ցանկապատումը, մանկապարտեզի խաղահրապարակի տեղադրումը եւ գյուղապետարանին կից զբոսայգու հիմնումը, որոնք կփորձենք ձեռնարկել առաջիկայում »,- հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]