Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Օգոստոս

Հուլիսի տվյալներով՝ Վրաստանի տուրիստական սեկտորը մինչեւ 60 մլն դոլարի վնաս Է կրել. Բախտաձե

Հուլիսի տվյալներով՝ Վրաստանի տուրիստական սեկտորը մինչեւ 60 մլն դոլարի վնաս Է կրել. Բախտաձե

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տուրիստական սեկտորը, հուլիս ամսվա տվյալներով, մինչեւ 60 մլն դոլարի վնաս Է կրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խոստանալով, որ զբոսաշրջության հոսքի աճի դինամիկան կվերականգնվի:

Վրաստանի վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստան ժամանած յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը (21 տոկոս) Ռուսաստանից Էր: Վրաստանն ընթացիկ տարվա ամռանը ռուս զբոսաշրջիկներին կորցրեց այն բանից հետո, երբ Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ուղիղ չվերթերը Վրաստան: «Մեր կողմից արված քայլերը հիմք են տալիս հայտնելու, որ մենք անպայմանորեն կվերադարձնենք տուրիստական սեկտորի աճի այն դինամիկան, որն ունեինք: Հուլիսի տվյալներով, տուրիստական սեկտորը մինչեւ 60 մլն դոլարի վնաս Է կրել, սակայն հունիս ամսին շատ լավ թրենդ Է դիտվում Աջարիայի տարածաշրջանում, երբ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ զբոսաշրջությունն աճել Է 40 տոկոսով»,-լրագրողներին հայտարարել Է վարչապետը. նրա խոսքը մեջբերում Է կառավարության մամուլի ծառայությունը: Կառավարության ղեկավարը նշել Է բոլոր այն գործարարներին աջակցելու կարեւորությունը, որոնք իրենց գործունեությունը ծավալել են տուրիստական սեկտորում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ