1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սևանա լճում 25 տարեկան երիտասարդ է ջրահեղձ եղել

Սևանա լճում 25 տարեկան երիտասարդ է ջրահեղձ եղել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ 25-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ երիտասարդը ջրահեղձ է եղել, երբ փորձել է օգնություն ցույց տալ լճում խեղդվող մեկ այլ քաղաքացու: 

«Մի տղա մտել է մյուսին հանելու, ինքը խեղդվել է: Իրեն էլ մեր փրկարարներն են հանել»,- նշեց Զարգարյանը:

Օգոստոսի 12-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները ջրից դուրս են բերել Ս. Բ.-ի (25 տարեկան) դին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]