Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՊՏՀ-ն դասախոսների մրցութային կարգից ստացել է լավ արդյունքներ. սեպտեմբերին դրանք տեսանելի կլինեն

ՀՊՏՀ-ն դասախոսների մրցութային կարգից ստացել է լավ արդյունքներ. սեպտեմբերին 
դրանք տեսանելի կլինեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարևորագույն փոփոխությունների ուղղությունը դասախոսների մրցույթի անցկացումն էր:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝  ընդգծելով, որ համալսարանի համար թիրախավորված նպատակներին ուղղակի չէին կարող հասնել առկա ներուժով և ռեսուրսներով:

«Կազմակերպեցինք դասախոսների մրցույթ, կարող եմ շատ կարճ ամփոփել և ասել, որ մենք ստացել ենք շատ լավ արդյունքներ: Համոզված եմ, որ սեպտեմբերից այստեղ իրավիճակն էապես փոխվելու է: Թե՛ ներկա դասախոսները, ովքեր ստացել են համապատասխան բալը և կարողացել են ճանաչվել հաղթող, թե՛ այն մասնագետները, ովքեր երբևէ նախկինում չեն դասավանդել, էապես փոխելու են իրավիճակը տնտեսագիտական համալսարանում: Համոզված եմ, որ առաջին իսկ ամսվանից սկսած շատ լավ և պարզ ձևով հասկանալու են, թե ինչի համար էր այս ամբողջ պայքարը և փոփոխությունների տրամաբանությունը»,-ընդգծեց Հայրապետյանը:

Հարցին` թե արդյոք մրցութային կարգը հաստատվե՞լ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, և ռեկտորն արդյոք կիսո՞ւմ է այն պնդումները, թե մրցույթում շատ հասարակ հարցեր էին եղել և ավելի շատ նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր գիտեին լեզուներ, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց, որ  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության մասին» օրենքի համաձայն մրցութային կարգը որոշում է տվյալ բուհը, այլ ոչ թե նախարարությունը, հետևաբար` մրցութային կարգը հաստատվել է գիտական խորհրդի կողմից:

«Գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվում էր համապատասխան կարգը, տևել է շուրջ 3-4 ժամ: Այդ ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկություններ, քննարկումներ, և այդ քննարկումների արդյունքում հաստատվել է մի կարգ: Կարգը ենթադրում է ոչ միայն մրցութային հանձնաժողովների առկայություն, այլ նաև չափորոշիչների հստակ մեխանիզմ: Ունենք 13 չափորոշիչ, որոնցից մեկը անգլերենի, մյուսը ռուսերենի իմացությունն է: Մրցութային կարգում առկա էին բազային մաթեմատիկական հմտության, վերապատրաստումներին, մասնագիտությանն առնչվող չափորոշիչներ:  Երբ հետևում եմ որոշ շրջանակների մեկնաբանություններին, տեսնում եմ, որ միտումնավոր կերպով այս 13 չափանիշներից ընտրվել են այն չափանիշները, որոնք հասարակության մեջ կարող են քննարկումների առիթ դառնալ: Անգլերենի իմացությունը մրցութային չափանիշներից մեկն է, որը տալիս է մեկ միավոր: Դրան զուգահեռ կան շատ այլ չափորոշիչներ , որոնք ստուգում են մասնագիտական հմտությունները»,- եզրափակեց Հայրապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]