Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

«Հավերժ երիտասարդ» 50-ամյա մոդելը բացահայտել Է իր արտաքնի գաղտնիքը




ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Յորք քաղաքի բնակչուհին պնդում Է, որ շրջապատի մարդիկ հաճախ իրեն ընդունում են իր որդու գրավիչ քրոջ փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun տաբլոիդը:
50-ամյա Շանի Հագանը, որը 2019 թվականին երրորդ տեղն Է զբաղեցրել «Տիեզերքի ժպիտը» գեղեցկության մրցույթում, ասում Է, որ մարդկանց միշտ զարմացնում Է իր արտաքինը, երբ նրանք իմանում են իր տարիքը: Կինը հիշում Է, թե ինչպես մի անգամ իր գեղեցկությունը քիչ Էր մնում ճանապարհատրանսպորտային պատահարի հանգեցներ, երբ հափշտակված իրեն Էր նայում երիտասարդ վարորդը:
Հագանն ընդգծել Է, որ ինքը երբեք բոտոքս կամ այլ պատրաստուկներ չի օգտագործել դեմքի մաշկը հարթեցնելու համար: Կինը նշել Է իր «չխամրող երիտասարդության» միակ մինուսը. մարդիկ իրեն լուրջ չեն ընդունում որպես մայր: «Այժմ դա զվարճացնում Է ինձ, բայց առաջ ես վշտանում Էի: Ես ընկերներ չեմ ունեցել, որովհետեւ մյուս մայրիկներն ի դեմս ինձ այսպես կոչված Լոլիտայի Էին տեսնում, որը կարող Է խլել իրենց ամուսնուն»,-խոստովանել Է նա:
Մոդելը նշել Է, որ իր ամուսնությունը լուծարվել Է այդ թվում նաեւ այն բանի համար, որ ինքը տղամարդկանց կողմից մեծ ուշադրության Էր արժանանում:
«Իմ արտաքինը չի փոխվել 21 տարեկանից, դե մարդիկ Էլ ինձ այդ տարիքի են ընկալում»,-բացատրում Է Հագանը: Նրա խոսքով՝ շատերը փորձում են բացահայել իր արտաքնի գաղտնիքը: «Ամեն ինչ շատ պարզ Է,- ես հարաբերություններ չունեմ,-հայտարարել Է մոդելը:-Իմ կյանքում տղամարդ չկա, որն ինձ ստիպի նյարդայնանալ: Ուստի եմ չունեմ կնճիռներ եւ ծերության այլ նշաններ»:
Հագանը պատմել Է, որ կնճիռների դեմ պայքարելուն իրեն նաեւ օգնում Է մեղրով դիմակը քնելուց առաջ: Բացի այդ, ինքը շատ մրգեր եւ բանջարեղեն Է ուտում, խմում Է ջրի օրական նորման եւ ամեն օր կուշտ քնում Է:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ