Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Սքոթ Քելլին հայտնել Է NASA-ում աստղանավորդի աշխատավարձի չափը


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ում աստղանավորդի առավելագույն աշխատավարձը կազմում Է տարեկան շուրջ 155 հազար դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է Միջազգային տիեզերակայանում գրեթե մեկամյա գիտարշավ կատարած՝ NASA-ի նախկին աստղանավորդ Սքոթ Քելլին: «Առավելագույնը, գոյություն ունեցող ցանցի համաձայն՝ NASA-ի աստղանավորդները կարող են հավակնել դաշնային ծառայողների GS-15 կատեգորիային, ինչը զինվորականների մոտ համարժեք Է ռազմածովային ուժերի գնդապետի կամ կապիտանի կոչմանը:

Այդ դիրքերում տարեկան աշխատավարձը մոտավորապես 155 հազար դոլար Է (ամսական 13 հազար դոլար)»,- ասել Է Քելլին: Աստղանավորդը NASA-ից հեռացել Է 2016 թվականին, նրա հաշվին կա չորս թռիչք տիեզերք, այդ թվում՝ մեկամյա գիտարշավը Միջազգային տիեզերակայանում: Ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, աստղանավորդների աշխատավարձը կախված չԷ այն բանից՝ նրանք գտնվում են Երկրի վրա, թե կատարում են տիեզերական թռիչք՝ գտնվելով տիեզերքում, նրանք «գործուղման» սոսկ խորհրդանշական գումար են ստանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ