Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հոնկոնգի օդանավակայանից բոլոր չվերթները չեղարկվել են բողոքի ակցիաների պատճառով

Հոնկոնգի օդանավակայանից բոլոր չվերթները չեղարկվել են բողոքի ակցիաների պատճառով


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման եւ ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են այն հազարավոր հակակառավարական ցուցարարների պատճառով, որոնք օկուպացրել են օդանավակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post թերթը:
Ինչպես գրում Է հրատարակությունը, օդանավակայանի վարչակազմը կարգադրել Է մինչեւ օրվա վերջը բոլոր չվերթները չեղարկել այն բանից հետո, երբ հազարավոր հակակառավարական ցուցարարներ զավթել են շենքը:
Այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրԷջք կատարել, գրում Է թերթը:
Հոնկոնգի օդանավակայանում, որն ամենածանրաբեռնվածներից մեկն Է աշխարհում, արդեն չորրորդ օրն Է՝ շարունակվում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի հակառակորդների ցույցերը:
Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ սկսվեցին տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի դեմ, որը նպատակ Է դնում կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման մեջ կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ: Հասարակայնության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել Է օրակարգից, բայց դա չի կանգնեցրել հակակառավարական բողոքների ալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am