1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Լեկիմա» թայֆունն առնվազն 44 մարդու կայնք Է խլել Չինաստանի արեւելքում

«Լեկիմա» թայֆունն առնվազն 44 մարդու կայնք Է խլել Չինաստանի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արեւելքում մոլեգնած այս տարեշրջանում իններորդ թայֆունի՝ «Լեկիմայի» հարվածից զոհերի ընդհանուր թիվը հասել Է 44-ի, եւս 16 բնակիչներ առայժ համարվում են անհայտ կորած: Չժեցզյան արեւելյան նահանգում, որին բաժին հասավ տարերքի հիմնական հարվածը, զոհվել Է 39 մարդ, եւս ինը մարդ անհայտ կորած Է համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հեղեղումների, թայֆունների եւ եւ երաշտների դեմ պայքարի տեղական շտաբի՝ օգոստոսի 12-ին հրապարակված հայտարարության մեջ:

Չժեցզյանին հասցված ուղղակի տնտեսական վնասը գնահատվում Է 24,2 մլրդ յուան (3,4 մլրդ դոլար): Թայֆունն այս կամ այն չափով խախտել Էր նահանգի ավելի քան 6,6 մլն մարդու բնականոն կյանքը, 1,2 միլիոնից ավելի բնակիչներ տարհանվել Էին վտանգավոր շրջաններից: Մինչեւ արեւադարձային փոթորիկ թուլացած ցիկլոնը օգոստոսի 11-ի երեկոյան հասել Է Շանդուն արեւելյան նահանգի ծովափ՝ Ժիզժաո եւ Ցինդաո քաղաքների միջեւ ընկած շրջանում: Այն իր հետ բերել Է հորդառատ անձրեւներ եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 23 մետր պոռթկումներ: Արեւադարձային փոթորիկը, պաշտոնական տվյալների համաձայն, հինգ մարդու կյանք Է խլել չինական նահանգում, յոթ հոգի անհայտ կորած Է համարվում: Այն այս կամ այն չափով խախտել Է նահանգի ավելի քան 1,6 մլն բնակչի կյանքը եւ ավելի քան 1,4 մլրդ յուանի (մոտավորապես 200 մլն դոլար) վնաս հասցրել Շանդունի նահանգին: Թայֆունը Յանցզի գետի դելտայում ավելի քան մեկ օր խախտվել Էր երկաթուղային հաղորդակցությունը, ամբողջ տարածաշրջանում չեղարկվել կամ հետաձգվել Էր մի քանի հազար ավիաչվերթ: Շանհայը նույնպես իր վրա զգացել Է արեւադարձային ցիկլոնի հետեւանքները: Սաստիկ քամու եւ տեղատարափների պատճառով ափամերձ շրջաններից ժամանակավորապես տարհանվել Է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան մեկ օր լրջորեն խախտվել Է ցամաքային ու օդային տրանսպորի աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]