Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալեն Դելոնի կրտսեր որդին պատմել Է հոր վիճակի մասին ինսուլտից հետո

Ալեն Դելոնի կրտսեր որդին պատմել Է հոր վիճակի մասին ինսուլտից հետո

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեն Ֆաբիեն Դելոնը՝ դերասան Ալեն Դելոնի երկու որդիներից կրտսերը, օգոստոսի 11-ին Instagram-ի իր Էջում հրապարակել Է հաղորդագրություն, որտեղ հավաստիացրել Է, որ իր հայրն ապաքինվում Է տարած ինսուլտից հետո: Հաղորդագրությունն ուղեկցվում Է լուսանկարով, այնտեղ պատկերված Է խիստ նիհարած, բայց ժպտացող 83-ամյա դերասանը, որը նստած Է բազկաթոռին:

Ալեն Ֆաբիեն Դելոնը գրել Է. «Շնորհակալություն բոլորիդ աջակցության ձեր բոլոր ուղերձների համար, որոնք սիրտ են ուրախացնում: Ինչպես տեսնում եք, Ալեն Դելոնն իրեն ավելի ու աելի լավ Է զգում: Նա համբուրում Է ձեզ բոլորիդ»: Ալեն Դելոնը 2017 թվականին հայտարարեց իր դերասանական կարիերան ավարտելու մասին: Նա հասցրել Է նկարահանվել ավելի քան 90 ֆիլմերում եւ հռչակվել իր աշխատանքով «Շիկացող արեւի տակ» (1960), «Ռոկկոն եւ նրա եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963), «Լողավազան» (1969) կինոնկարներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]