Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի փառատոնին մասնակցում են արտիստներ 7 երկրից՝  Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից և Հայաստանից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց մնջախաղի միջազգային փառատոնի անցկացումը՝  նշելով, որ այս միջոցառման միջոցով ևս մեկ անգամ խոսվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի մասին։

«Աշխարհի տարբեր կետերից իրենց ներկայացումներն են բերում թատերախմբերը։ Այսպիսով, նոր մշակույթ է ձևավորվում, որտեղ մենք առնչվում ենք տարբեր երկրների նման ժանրի թատրոնների հետ»,- ասաց Հարությունյանը։

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի կարծիքով՝ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ։

«Այս տարի մեր փառատոնին հայտեր են ներկայացրել 20-ից ավել թատերախմբեր տարբեր երկրներից։ Մենք ընտրել ենք 6 թատերախումբ 6 երկրներից։ Այստեղ հավաքված հանդիսատեսը պարտադիր չէ, որ թատերասեր լինի, սակայն նա հնարավորություն ունի դառնալու թատերասեր՝ նայելով փառատոնի ներկայացումները։ Համենայն դեպս, ցանկանում ենք հենց դա քարոզել»,- ասաց Դադասյանը։

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը համոզված է, որ փառատոնը կլինի հետաքրքիր, և հետագայում մասնակիցների թիվը կավելանա։

«Լավ է, որ փառատոնը տեղի է ունենում Ծաղկաձորում, որովհետև մենք ունենք խնդիր՝ ամեն ինչ կենտրոնացնում ենք Երևանում և, կարծես թե, մեր մնացած բնակավայրերը հեռու են մնում մշակութային իրադարձություններից, իսկ Ծաղկաձորն այս առումով հրաշալի վայր է։ Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այս փառատոնը և՛ նախաձեռնել են, և՛ օժանդակում են՝ առաջին հերթին, իհարկե, Ժիրայր Դադասյանին»,- ասաց Բաբայանը։

Օգոստոսի 13-ի համար նախատեսված ցերեկային ծրագիրը տեղի կունենա Դիլիջանում (15:00), երեկոյան ծրագիրը՝ Ծաղկաձորում (20:30), փակման պաշտոնական արարողությունը՝ օգոստոսի 14-ին՝ Ծաղկաձորում։

Հայաստանից փառատոնին մասնակցում են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումբը և դերասանուհի Աննա Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]