Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը սեփական փորձով բոլորին կոչ է անում գալ ու տեսնել Գյումրին

ՀՀ վարչապետը սեփական փորձով բոլորին կոչ է անում գալ ու տեսնել Գյումրին

ԳՅՈՒՄՐԻ, 11  ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման նպատակով օգոստոսի 10-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մնացել է Գյումրիում:

Երեկոյան մի  քանի սրճարան այցելելուց հետո, վարչապետը գիշերել է Գյումրու  հուրանոցներից  մեկում, իսկ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան՝  եղել Գյումրու թանգարաններում: Իր  այցը Գյումրի վարչապետը ներկայացնում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում»  խորագրով՝  կոչ անելով բոլորին ընտանիքներով գալ ու տեսնել Գյումրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը զբոսնել է Գյումրու կենտրոնական փողոցներով, լուսանկարվել բնակիչների հետ: ՀՀ վարչապետը բիզնեսմեններին առաջարկեց Գյումրիում ազատ տարածքներ գնել, շինարարություն սկսել, որպեսզի Գյումրին դառնա զբոսաշրջության կենտրոն: «Գյումրիում հարստություններ կան, որոնք  պետք է  զարգացնել»,- նշեց վարչապետը:

Այս այցն անձնական  է և, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու  իր կինը Գյումրիում են կնոջ  հարազատներից մեկի հարսանիքին մասնակցելու նպատակով: 0-/22/ 

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]