Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Արայիկ Խզմալյանն անդրադարձավ Մնջախաղի թատրոնի շենքի խնդրին


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը չի կարող հստակ ժամկետ նշել, թե երբ պատրաստ կլինի Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Խզմալյանը նշեց, որ հարցի վերաբերյալ վերջնական պատկերացում կլինի սեպտեմբերի կեսերին:

«Չկա մի օր, որ մենք այս հարցով հաղորդակցման մեջ չլինենք պարոն Դադասյանի (Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան-խմբ.) հետ: Որոշել եմ՝ ոչինչ չհայտարարել, մինչև չսկսվեն շինարարական աշխատանքները: Երբ շինարարը մտավ թատրոն, և սկսեց աշխատել, մենք կհայտարարենք, որ խնդիրը լուծված է: Քիչ թե շատ վերջնական պատկերացում մենք կունենանք սեպտեմբերի կեսերին:»,- ասաց Խզմալյանը:

Երևանի մնջախաղի թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին:

Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։

2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրեց Ազգային գրադարանին միացված Ազգային գրապալատի տարածքը: Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով 2017թ. ընթացքում սկսեցին իրականացվել վերակառուցման նախագծման աշխատանքներ, քանի որ շենքի պայմանները թատրոնին հարմարեցված չէին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ