Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Հունաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի մի շարք շրջաններում հայտարարվել է հրդեհավտանգ ամենաբարձր՝ հինգերորդ աստիճան՝ կապված 40 աստիճան ջերմության և ուժեղ քամու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջիկա օրերին Հունաստանում ակնկալվում են էքստրեմալ եղանակային պայմաններ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 41 աստիճան, քամու ուժգնությունը կլինի 17 մետր/վայրկյան: Ցածր խոնավության պայմաններում այս ամենը մեծացնում է հրդեհների առաջացման ռիսկը:

Վտանգի հինգերորդ աստիճան է հայտարարվել Ատտիկեում, Կենտրոնական Հունաստանում, Պելոպոնեսի մի քանի շրջաններում, արևելյան Լակոնիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]