1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Apple-ը 1 մլն դոլար Է առաջարկում iPhone-ում խոցելիություն գտնելու համար

Apple-ը 1 մլն դոլար Է առաջարկում iPhone-ում խոցելիություն գտնելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը կիբեռանվտանգության բնագավառի մասնագետներին մինչեւ 1 մլն դոլար Է առաջարկում iPhone-ում խոցելիություն գտնելու համար: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, այդ մասին ընկերությունը հայտարարել Է Լաս Վեգասում կայացած Black Hat Security Conference խորհրդաժողովում:

Apple-ում նշել են, որ առաջարկությունն ակտուալ Է բոլոր մասնագետների համար: Խոցելիություն են փնտրելու նաեւ Mac-ի ծրագրային ապահովման մեջ եւ այլ համակարգերում: Այս աշխատանքի համար ընկերությունը նաեւ պատրաստ Է վճարել հոնորարներ, ամեն ինչ կախված Է լինելու արդյունքների կարեւորությունից: Ավելի վաղ Apple-ը պարգեւավճար Էր առաջարկում միայն հրավիրված մասնագետներին, որոնք խոցելություններ Էին փնտրում իր հեռախոսներում եւ ռեզերվային ամպային պատճեններում: Ընկերության կողմից նման աշխատանքի համար տրված ամենամեծ հոնորարը կազմել Է 200 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]