Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ Եվրասիայի Բաց Գավաթ մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ Եվրասիայի Բաց Գավաթ մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը դարձել է Եվրասիայի Բաց Գավաթ խոշոր միջազգային մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Մրցաշարում հիանալի հանդես եկավ Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Սարգսյանը նաև 22 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Նշենք, որ վերջին 2 ամսվա ընթացքում այս հաղթանակը արդեն երրորդ է 17-ամյա Սարգսյանի համար՝ հունիսի Սարգսյանը դարձել էր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող, հուլիսին Բաթումի քաղաքապետի գավաթի խաղարկությունում կիսել էր  1-2-րդ հորիզոնականը, իսկ հունիսի 30-ին էլ ՖԻԴԵ-ն Սարգսյանին շնորվել էր գրոսմայստերի կոչում:
Եվրասիայի Բաց Գավաթ մրցաշարի մեր մյուս մասնակից Արթուր Դավթյանը 5 միավորով զբաղեցրեց 58-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Եկատերինբուրը քաղաքում ավարտվեց Եվրասիայի Բաց Գավաթ խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 13 երկների 191 շախմատիստներ, այդ թվում՝ 20 գրոսմայստեր և 20 միջագզային վարպետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]