Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը կոչ Է արել օրենսդիրներին եւ հասարակությանը՝ համատեղ աշխատել զենքի շրջանառությունը հսկելու համ

Թրամփը կոչ Է արել օրենսդիրներին եւ հասարակությանը՝ համատեղ աշխատել զենքի շրջանառությունը հսկելու համ
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ Է արել Կոնգրեսի Սենատին, Ներկայացուցիչների պալատին եւ հասարակայնությանը՝ համատեղ աշխատել զենքի շրջանառության նկատմամբ հսկողության հարցում: Համապատասխան գրառումը Սպիտակ տան ղեկավարն օգոստոսի 9-ին զետեղել Է Twitter-ում: «Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ղեկավարությունում լուրջ քննարկումներ են տեղի ունենում քաղաքացիներին զենքի վաճառքի ստուգումների թեմայի շուրջ: Ես խոսել եմ Ազգային հրաձգային ասոցիացիայի եւ ուրիշների հետ,-նշել Է Թրամփը:-Բոլոր դիրքորոշումները պետք Է լայնորեն ներկայացված լինեն ու հարգվեն»: Նախագահը վերստին ընդգծել Է հոգեպես անառողջ մարդկանց դեպքում զենքի հայտնվելու անթույլատրելիությունը: «Ես Սահմանադրության երկրորդ ուղղման (հրազեն ձեռք բերելու եւ կրելու իրավունքի) համոզված կողմնակիցն եմ,-ընդգծել Է նա:-Բայց մենք պետք Է միասին աշխատենք ի շահ երկրի անվտանգության: Համատեղ որոշումներն օգտակար կլինեն բոլորի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]