Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Մեծ Բրիտանիայում ընտանիքը վեց թաթ ունեցող լաբրադոր Է վերցրել


ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժքույր Լորեն Մելմոնի ընտանիքը, որն ապրում Է Մեծ Բրիտանիայի Քենթ քաղաքում, որոշել Է վերցնել վեց թաթ ունեցող ութշաբաթական սեւ լաբրադորին: Լաբրադորի առջեւի զույգ թաթերը երկատվում են, նա տեղաշարժվում Է կենգուրուի նման թռչկոտելով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտասովոր կենդանու տերերը երկյուղում Էին, որ նրան կորոշեն քնեցնել: Պատմության մասին հայտնել Է The Daily Mail-ը: Քոթոթին անվանել են Ռու՝ դիսնեյյան մուլտֆիլմի փոքրիկ կենգուրուի պատվին: Շանը տարել են անասնաբույժների մոտ, եւ բժիշկները որոշել են, որ հարկավոր Է այնպես անել, որ նա կարողանա քայլել: Բացի արտասովոր լաբրադորից, ընտանիքում նաեւ ապրում են ջեկ-ռասել-թերիեր, երկու կատու եւ երկու ճագար, հաղորդել Է Life-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ