Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կրկին կխաղա Գյումրիում

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կրկին կխաղա Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդ թիմը հանդիպում կանցկացնի Գյումրու քաղաքային մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնարկում է Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում: 1-ին խմբում ընդգրկված են նաև Իտալիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի և Շվեդիայի հավաքականները: 

Հոկտեմբերի 11-ին նշանակված տնային առաջին հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: 

Վերջին անգամ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում մինչև 21 տարեկանների հավաքականը խաղացել է 2003 թվականի սեպտեմբերի 5-ին․ Հունաստանի հասակակիցների հետ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ