Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բեռնի Սանդերսը խոստացել Է բացահայտել ՉԹՕ-ների մասին տեղեկատվությունն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում

Բեռնի Սանդերսը խոստացել Է բացահայտել ՉԹՕ-ների մասին տեղեկատվությունն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը խոստացել Է բացահայտել կյանքի այլմոլորակային ձեւերի եւ չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե դա կա, 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում: Այդ հայտարարությամբ նա հանդես Է եկել կատակաբան, հեռուստահաղորդավար եւ Մարտական բացարձակ առաջնության (UFC) շրջանակներում մենամարտերի մեկնաբան Ջո Ռոգանի պոդկաստում: Զրույցի տեսագրությունը հրապարակված Է նրա YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դուք ընտրվեք ու թեկուզեւ ինչ-որ բան իմանաք այլմոլորակայինների մասին, եթե իմանաք ՉԹՕ-ների մասին, կպատմե՞ք մեզ»,- հարցրել Է քաղաքական գործչին հաղորդավարը: «Ես ձեզ այսպես կասեմ. իմ կինը կպնդի, որ ես պատմեմ ձեզ»,- կատակով պատասխանել Է Սանդերսը: Նա ընդգծել Է, որ իր կին Ջեյնն իրեն չի համարում այլմոլորակային կյանքի գոյության մասին տեսությունների հետեւորդ, սակայն հաճախ փորձում Է իրենից ինչ-որ գաղտնի տեղեկատվություն իմանալ: «Բեռնի, ինչ Է տեղի ունենում, դու (գաղտնի նյութերին) ծանոթանալու ինչ-որ հնարավորություն ունե՞ս»,- մեջբերել Է Սանդերսը կնոջ խոսքը՝ նշելով, որ այս պահին ինքը նման կարգի տվյալներին ծանոթանալու հնարավորություն չունի: «Ուրեմն դուք մեզ կպատմե՞ք»,- պնդել Է Ռոգանը: «Լավ, գիտեք, ի՞նչ: Եկեք պատմե՞նք այդ մասին այս շոուում: Ի՞նչ կասեք դրան»,- համաձայնել Է Սանդերսը: Օգոստոսի 8-ի երեկոյան տեսահոլովակն արդեն դիտել Էր ավելի քան 5 միլիոն մարդ: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]