Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսական կողմն արձագանքել է Էրդողանի՝ Ղրիմի մասին արված հայտարարությանը

Ռուսական կողմն արձագանքել է Էրդողանի՝ Ղրիմի մասին արված հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում քաղաքական գործիչները անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ղրիմի մասին արված հայտարարությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ռուսաստանի խորհրդարանի Դաշնային խորհրդի Ղրիմից սենատոր Սերգեյ Ցեկովի կարծիքով, Անկարան չի առաջնորդվում իրողությունների ճշմարտացի ընկալմամբ:

«Ղրիմը կգոյատևի առանց Թուրքիայի կողմից ճանաչում ձեռք բերելու: Կարևորն այն է, որ Ռուսաստանը Ղրիմն ընդունում է որպես իր մի մասնիկը: Ղրիմի բնակչի համար դա է ամենակարևորը, իսկ մյուս երկրների կարծիքն այնքան էլ կարևոր չէ»,- նշել է նա:

Ցեկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ ունեն հակասական մոտեցումներ, Ղրիմը նույնպես դրանց մեջ է:

Նրա գործընկերուհի Օլգա Կովիտիդին նշել է, որ Թուրքիան պետք է Ղրիմի հետ  հարաբերությունների նոր մոդել կառուցի:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Նատալիա Պոկլոնսկայան հայտնել է, որ Էրդողանի նման դիրքորոշումը իր համար անակնկալ չէր:

«Հայտնի է, որ միայն անվախ և ուժեղ առաջնորդը կարող է ասել ճշմարտությունը և կայացնել այնպիսի որոշումներ, որոնցից կախված կլինեն աշխարհի հետագա զարգացումները»,- ավելացրել է նա:

Իսկ Ղրիմի թաթարների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը հայտնել է, որ Էրդողանի հայտարարությունը հակասում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և գործընկերությանը, ինչպես նաև անտեսում է թերակղզու բնակիչների ժողովրդավարական կամքը:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի ապօրինի բռնակցումը:

2014 թվականի մարտին Ուկրաինայում անցկացված հանրաքվեի արդյունքում Ղրիմն անցել է Ռուսաստանի կազմի մեջ: Թերակղզու բնակիչների ավելի քան 95 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանի հետ միավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]