Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիտնականներն արագ սննդի ռեստորանները ճարպակալման «օջախներ» են ճանաչել

Գիտնականներն արագ սննդի ռեստորանները ճարպակալման «օջախներ» են ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդիկ, որոնք ապրում են ֆաստֆուդի կետերից ոչ հեռու կամ Էլ տան ճանապարհին անցնում են դրանց մոտով, մարմնի նկատելիորեն ավելի մեծ զանգվածի ինդեքս ունեն, քան իրենց քաղաքի տիպական բնակիչները: Այդ մասին գրել Է ամերիկացի տնտեսագետն այն հոդվածում, որը հրապարակվել Է PLoS One հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ հաջողվեց ցույց տալ, որ մարմնի զանգվածի ինդեքսը կախված Է այն բանից, թե ինչ «սննդային միջավայրում» Է բնակվում մարդը: Ամեն օր մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարելու առողջ եւ վնասակար սննդի միջեւ, ինչն ազդում Է ավելորդ քաշի վա: Օրինակ, եթե ձեզ ճանապարհին ֆաստֆուդ ուտելու հարմար հնարավորություն Է հանդիպում, ապա դա կհանգեցնի մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացման»,- պատմում Է Ադրիանա Դոռնելեսը Թեմպեի (ԱՄՆ) Արիզոնայի համալսարանից: Մյուս կողմից, լիարժեք ռեստորանների, ինչպես նաեւ այն խանութների ներկայությունը, որոնք ցածրկալորիական եւ դիետիկ սնունդ են վաճառում, իջեցրել Է մարմնի զանգվածի ինդեքսը: Մոտ ապագայում Դոռնելեսը պլանավորում Է ավելի մանրամասնորեն ուսումնասիրել այդ հնարավորությունը՝ հետեւելով այն բանին, թե հատկապես ինչ են անում քաղաքի բնակիչները տուն գնալու ճանապարհին, եւ ուսումնասիրել այն, թե ինչպես Է ֆաստֆուդն ազդում մյուս կենսական ցուցանիշների վրա, բացի ավելորդ քաշից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]